Հոդված 87. Ապահովագրական միջնորդությունը և դրա տեսակները
Հոդված 87. Ապահովագրական միջնորդությունը և դրա տեսակները
1. Ապահովագրական միջնորդային գործունեությունն իրականացվում է ապահովագրական գործակալի գործունեություն կամ ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու միջոցով:
2. Ապահովագրական բրոքերային գործունեություն կարող է իրականացնել միայն Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ապահովագրական բրոքերի լիցենզիա ստացած իրավաբանական անձը:
3. Ապահովագրական գործակալի գործունեություն կարող են իրականացնել միայն Կենտրոնական բանկի` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով միջնորդների ռեգիստրում որպես ապահովագրական գործակալ հաշվառված անձը:
4. Ապահովագրական գործակալի գործառնություններ կարող է իրականացնել միայն սույն օրենքի 90-րդ հոդվածով սահմանված ապահովագրական գործակալի պատասխանատու անձը:
5. Ապահովագրական բրոքերի գործառնություններ կարող է իրականացնել միայն սույն օրենքի 90-րդ հոդվածով սահմանված ապահովագրական բրոքերի պատասխանատու անձը:
(87-րդ հոդվածը փոփ. 18.05.10 ՀՕ-64-Ն)