Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸԳլուխ 21 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 123. Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանները

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 123. Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները (փոխանցող Ընկերություն) կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ Ընկերությանը (ստանձնող Ընկերություն) փոխանցել իրենց պատկանող ապահովագրական պորտֆելը: ԱՊՊԱ-ի վերաբերյալ պորտֆելը կարող է փոխանցվել միայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությանը:

2. Ապահովագրական պորտֆելի փոխանցումն իրականացվում է առանց ապահովադիրների համաձայնության:

3. Ապահովադիրները կարող են լուծել իրենց պայմանագրերը՝ օրենքով սահմանված կարգով ետ ստանալով պայմանագրի չլրացած ժամկետի ապահովագրավճարը, եթե չեն համաձայնվում փոխանցմանը:

4. Ապահովագրական պորտֆելը կարող է փոխանցվել բացառապես Կենտրոնական բանկի նախնական թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

(123-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։