Հոդված 127. Ապահովագրական պորտֆելի փոխանցման մասին ապահովադիրներին ծանուցումը
Հոդված 127. Ապահովագրական պորտֆելի փոխանցման մասին ապահովադիրներին ծանուցումը
1. Ապահովագրական պորտֆելի փոխանցման Կենտրոնական բանկի թույլտվությունն ստանալու պահից` հնգօրյա ժամկետում, ստանձնող Ընկերությունը պարտավոր է այդ մասին հայտարարություն հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով, իր ինտերնետային տնային էջում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ծանուցում ուղարկել ապահովադիրներին:
2. Հայտարարության և ծանուցման մեջ պետք է նշվեն ապահովագրության պայմանագիրը լուծելու` ապահովադրի իրավունքի և այդ իրավունքի իրականացման պայմանների, ժամկետների և կարգի մասին տեղեկություններ:
3. Ապահովագրական պայմանագիրը լուծելու` ապահովադրի իրավունքի իրականացման ժամկետը չի կարող 30 օրից պակաս լինել:
(127-րդ հոդվածը փոփ. 25.10.17 ՀՕ-189-Ն, 16.04.26 ՀՕ-156-Ն)