Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-25-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸԳլուխ 21 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 127. Ապահովագրական պորտֆելի փոխանցման մասին ապահովադիրներին ծանուցումը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 127. Ապահովագրական պորտֆելի փոխանցման մասին ապահովադիրներին ծանուցումը

1. Ապահովագրական պորտֆելի փոխանցման Կենտրոնական բանկի թույլտվությունն ստանալու պահից` հնգօրյա ժամկետում, ստանձնող Ընկերությունը պարտավոր է այդ մասին հայտարարություն հրապարակել Հայաստանի Հանրապետությունում առնվազն 2000 տպաքանակով հրատարակվող մամուլում, Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով, իր ինտերնետային տնային էջում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ծանուցում ուղարկել ապահովադիրներին:

2. Հայտարարության և ծանուցման մեջ պետք է նշվեն ապահովագրության պայմանագիրը լուծելու` ապահովադրի իրավունքի և այդ իրավունքի իրականացման պայմանների, ժամկետների և կարգի մասին տեղեկություններ:

3. Ապահովագրական պայմանագիրը լուծելու` ապահովադրի իրավունքի իրականացման ժամկետը չի կարող 30 օրից պակաս լինել:

(127-րդ հոդվածը փոփ. 25.10.17 ՀՕ-189-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։