Հոդված 5. ․ Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը
Հոդված 5․ Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը
1. Լիազոր մարմնի որոշմամբ քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձին նրա դիմումով տրվում է քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։
2. Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում են հինգ տարի վավերականության ժամկետով։ Մինչև վեց տարեկան քաղաքացիություն չունեցող անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է երեք տարի վավերականության ժամկետով։
3․ Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու, վերցվելու կամ այլ դեպքերում, երբ անձը չի ունենում նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ապա կարող է դիմել լիազոր մարմին՝ ժամանակավոր վկայական ստանալու համար, որը գործում է մինչև նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալը։ Սույն մասում նշված ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
4․ Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են։