Հոդված 7. ․ Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայականը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, քաղաքական ապաստանի իրավունք ստացածի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
Հոդված 7․ Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայականը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, քաղաքական ապաստանի իրավունք ստացածի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
1. Կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին լիազոր մարմնի կողմից տրվում է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայական։
2. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայականը տրվում է Կառավարության որոշմամբ սահմանված վավերականության ժամկետով, և Կառավարության նույն որոշմամբ նախատեսված դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել։
3. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
4. Լիազոր մարմինը ապաստան հայցողին և նրա ընտանիքի անդամներին, այդ թվում՝ 18 տարին չլրացած անձանց, ապաստանի հայց ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, անվճար տրամադրում է անձը հաստատող առանձին վկայական։
5. Անձը հաստատող վկայականը ուժը կորցնում է ապաստանի հայցի մերժման վերաբերյալ որոշումը վերջնական դառնալուց մեկ շաբաթ հետո, իսկ հայցը բավարարելու դեպքում` լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողին փախստականի նույնականացման քարտ տրամադրվելու պահից: Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած փախստականները, «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, շարունակում են պահել իրենց տրամադրված անձը հաստատող վկայականը:
6. Անձը հաստատող վկայականի կորստի կամ այն օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում լիազոր մարմինը գործն ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավապահ մարմինների հետ, ապաստան հայցողներին 14 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է անձը հաստատող նոր վկայական` նախորդ վկայականի վավերականության ժամկետով: Գործն ուսումնասիրելու ընթացքում լիազոր մարմինը ապաստան հայցողին տրամադրում է նրա` ապաստան հայցող լինելու և ինքնությունը հաստատող փաստաթղթի կորստի մասին վկայող տեղեկանք:
7. Ապաստան հայցողի անձը հաստատող վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
8. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին լիազոր մարմինը տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։
9. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
10. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայականը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը և քաղաքական ապաստանի իրավունք ստացած կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են։