Հոդված 6. ․ Փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը
Հոդված 6․ Փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը
1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականին նրա դիմումով տրվում է փախստականի նույնականացման քարտ, իսկ փախստականի նույնականացման քարտ ստանալուց հետո անձի դիմումով տրվում է փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։
2. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում են հինգ տարի վավերականության ժամկետով։ Փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրվում է փախստականի նույնականացման քարտ ունեցող անձանց։ Մինչև վեց տարեկան անձանց փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է երեք տարի վավերականության ժամկետով։
3. Փախստականի նույնականացման քարտը և փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու, վերցվելու կամ այլ դեպքերում, երբ անձը չի ունենում փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ապա կարող է դիմել լիազոր մարմին՝ ժամանակավոր վկայական ստանալու համար, որը գործում է մինչև փախստականի նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալը։ Սույն մասում նշված ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
4. Փախստականի նույնականացման քարտը և փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են։