Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքով սահմանվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքները, կարգավորվում են նրանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրման, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված այլ հարաբերություններ, ինչպես նաև պետական մարմիններին հատկացված աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի վերլուծության հետ կապված հարաբերությունները:
(1-ին հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց. 12.06.24 ՀՕ-296-Ն)