Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՏԱԺԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ, ՀԱՄԱԶԳԵՍՏԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ԵՎ ԿՆԻՔԸ

Հոդված 26. Ծառայության ծառայողի համազգեստը և ծառայողական վկայականը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Ծառայության ծառայողի համազգեստը և ծառայողական վկայականը

1. Ծառայության ծառայողի համար սահմանվում է համազգեստ, որի ձևը և կրելու կարգը սահմանում է վարչապետը, իսկ համազգեստ կրելու պարտականություն ունեցող ծառայողների շրջանակը և դեպքերը՝ Ծառայության պետը։

2. Ծառայությունում հանրային պաշտոն (բացառությամբ վարչական պաշտոնների) և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է ծառայողական վկայական, որի ձևը, տրամադրելու, ոչնչացնելու, անվավեր ճանաչելու և կրելու կարգը հաստատում է Ծառայության պետը:

(26-րդ հոդվածը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։