Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Հոդված 22. Ծառայության ուսումնական կենտրոնը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Ծառայության ուսումնական կենտրոնը

1. Ծառայության համակարգում գործում է ուսումնական կենտրոն:

2. Ծառայության ուսումնական կենտրոնի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

3․ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում Ծառայության ծառայողների պատրաստման, վերապատրաստման կամ այլ մասնագիտացված դասընթացների և կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան պայմանագիր կնքելու, պատրաստումը կամ վերապատրաստումը կամ մասնագիտացված դասընթացները և կրթական ծրագրերն ավարտելուց հետո հետագա ծառայության նվազագույն ժամկետի և ժամկետից շուտ ծառայությունն ավարտելու դեպքերում Ծառայության ծառայողի կողմից պետական բյուջեի միջոցներից կատարված ծախսերի փոխհատուցման կարգը, դեպքերը և առանձնահատկությունները կարգավորվում են վարչապետի որոշմամբ սահմանված կարգով։

4. Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է՝

1) Ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում՝ առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).

2) Ծառայության պաշտոններ զբաղեցնելու նպատակով Ծառայության ծառայողների պատրաստումը.

3) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:

5. Ուսումնական կենտրոնը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

(22-րդ հոդվածը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։