Գլուխ 10 · ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
Հոդված 28. Ծառայության ծառայողի արտաժամյա ծառայությունը
Հոդված 28. Ծառայության ծառայողի արտաժամյա ծառայությունը
1. Ծառայության ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝
1) պետության անվտանգության ապահովման համար.
2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.
3) Ծառայության վրա դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.
4) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների ժամանակ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Ծառայության ծառայողին օրական ութ ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: