Հոդված 10.1. Էլեկտրոնային առևտրային հարթակում հրապարակման ենթակա տեղեկատվությունը
Հոդված 10.1. Էլեկտրոնային առևտրային հարթակում հրապարակման ենթակա տեղեկատվությունը
(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-186-Ն, 03.07.25 ՀՕ-206-Ն)
1. Էլեկտրոնային առևտրային հարթակը, որը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու, պետք է պարունակի՝
ա) վաճառողի էլեկտրոնային, փոստային հասցեները և հեռախոսահամարը.
բ) պայմանագրի ընդհանուր դրույթները և պայմանները.
գ) ապրանքի կամ ծառայության գինը, բոլոր հարկերը, իսկ առկայության դեպքում` առաքման և (կամ) այլ ծախսերը, ներառյալ՝ վճարման ենթակա ընդհանուր գումարը.
դ) տեղեկություն ընդունելի վճարման ձևի մասին` մինչև սպառողի կողմից գնելու գործողությունն սկսելը.
ե) էլեկտրոնային ձևով լրացվող հաղորդագրության հետ կապակցված տվյալների օգտագործման կարգը, որոնց ամբողջությունը համարվում է ձեռագիր ստորագրությանը համարժեք և հնարավորություն է ընձեռում նույնականացնելու էլեկտրոնային ձևով ստորագրող անձին ու արտահայտում է վերջինիս կամքը.
զ) առաջարկվող պայմանագրի պայմանները համաձայնեցնելիս դրանում փոփոխություններ կատարելու հնարավորությունը և կարգը, ինչպես նաև մինչև օֆերտա կամ ակցեպտ կատարելը անճշտությունները շտկելու եղանակները.
է) նշում ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու սպառողի իրավունքի մասին.
ը) բողոքների քննության և վեճերի լուծման արտադատական կարգը (հաշտարարություն, արբիտրաժ, մասնագիտական եզրակացություն, անկողմնակալ գնահատում, այդ թվում` նաև հաճախորդների կողմից վաճառողի ռեյտինգային գնահատման համակարգ և այլն), որով պարտավոր է ղեկավարվել վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը):
2. Պայմանագրի պայմանների մասին տեղեկատվությունն էլեկտրոնային առևտրային հարթակում պետք է ներկայացվի սպառողին մինչև պայմանագիրը կնքելը:
3. Էլեկտրոնային առևտրային հարթակը պետք է սպառողին տրամադրի վճարումը կատարելու վերաբերյալ տեղեկություն:
4. Վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը) պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները հասանելի դարձնել սպառողին առավելագույն դյուրին որևէ եղանակով:
5. Սույն հոդվածի կանոնները կիրառելի են հեռուստատեսային առևտրի նկատմամբ՝ դրանց առանձնահատկությունները հաշվի առնելով:
(10.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-118-Ն, փոփ., խմբ. 24.05.23 ՀՕ-186-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-206-Ն)