Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 18. ԱՊՐԱՆՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԱՐՏԱԴՐՈՂԻ (ՎԱՃԱՌՈՂԻ) ԿՈՂՄԻՑ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. ԱՊՐԱՆՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԱՐՏԱԴՐՈՂԻ (ՎԱՃԱՌՈՂԻ) ԿՈՂՄԻՑ

1. Ապրանքում հայտնաբերված թերությունները առանց լրացուցիչ վճարման պայմանի պետք է վերացնի արտադրողը (վաճառողը) կամ կոմիսիոները` ապրանքի թերությունների վերացման վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման օրվանից քսան օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ողջամիտ ժամկետում և առանց սպառողին որևէ զգալի անհարմարություն պատճառելու՝ հաշվի առնելով ապրանքի բնույթը և այն նպատակը, որի համար սպառողը պահանջել է այն:

1.1. Սպառողն ապրանքի հայտնաբերված թերությունների վերացման համար պետք է այն վերադարձնի վաճառողին (արտադրողին) կամ կոմիսիոներին, որն այն պետք է հետ վերցնի իր հաշվին:

1.2. Այն դեպքում, երբ ապրանքի հայտնաբերված թերությունների վերացման համար անհրաժեշտ է հեռացնել այն ապրանքները, որոնք տեղադրվել էին իրենց բնույթին և նպատակին համապատասխան՝ նախքան անհամապատասխանությունն ակնհայտ դառնալը, կամ եթե այդ ապրանքները պետք է փոխարինվեն, ապա ապրանքների վերանորոգման կամ փոխարինման պարտավորությունը ներառում է անհամապատասխան ապրանքների հեռացումը և փոխարինող ապրանքների կամ վերանորոգված ապրանքների տեղադրումը կամ այդ հեռացման և տեղադրման ծախսերի կրումը: Սպառողը պարտավոր է վճարել մինչև փոխարինումն ընկած ժամանակահատվածում այդ ապրանքների բնականոն օգտագործման համար:

2. Արտադրողը (վաճառողը) կամ կոմիսիոները պարտավոր է երկարատև օգտագործման ապրանքների նկատմամբ սպառողի կողմից նշված պահանջները ներկայացնելուց հետո` նորոգման ընթացքում, յոթնօրյա ժամկետում սպառողին անհատույց տրամադրել նմանօրինակ ապրանք` ապահովելով իր հաշվին տեղ հասցնելը: Երկարատև օգտագործման այն ապրանքների անվանացանկը, որոնց վրա նշված պահանջը չի տարածվում, հաստատում է կառավարությունը:

3. Ապրանքի թերությունների վերացման դեպքում երաշխիքային ժամկետը երկարաձգվում է այն ժամանակահատվածով, որի ընթացքում ապրանքը չի օգտագործվել: Նշված ժամանակահատվածը հաշվարկվում է ապրանքի թերության վերացման պահանջով` սպառողի դիմելու օրից մինչև նորոգումն ավարտելուց հետո այն վերադարձնելու օրը:

4. Ապրանքի թերությունները երաշխիքային ժամկետներ ունեցող կոմպլեկտավորման արտադրատեսակով կամ հիմնական ապրանքի բաղկացուցիչ մասով փոխարինելու միջոցով վերացման դեպքում նոր կոմպլեկտավորման արտադրատեսակի կամ հիմնական ապրանքի բաղկացուցիչ մասի երաշխիքային ժամկետը հաշվարկվում է նորոգումն ավարտելուց հետո` այդ ապրանքն սպառողին հանձնելու օրից սկսած:

(18-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։