Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5.3. Ապրանքների սխալ տեղադրումը
Հոդված 5.3. Ապրանքների սխալ տեղադրումը
1. Ապրանքների սխալ տեղադրման հետևանքով առաջացած անհամապատասխանությունն առկա է, երբ՝
1) ապրանքի տեղադրումը առք ու վաճառքի պայմանագրի անբաժանելի մաս է և իրականացվել է վաճառողի (արտադրողի) կողմից կամ վերջինիս պատասխանատվությամբ.
2) ապրանքի տեղադրումը նախատեսված է եղել իրականացնել սպառողի կողմից կամ փաստացի իրականացվել է վերջինիս կողմից, սակայն վաճառողի (արտադրողի) կողմից տրամադրված թերի կամ անբավարար տեղադրման հրահանգների պատճառով սխալ է տեղադրվել.
3) թվային տարրերով ապրանքների դեպքում՝ տեղադրման սխալը պայմանավորված է վաճառողի (արտադրողի), թվային բովանդակության, թվային ծառայության մատակարարի կողմից տրամադրված թերի կամ անբավարար տեղադրման հրահանգներով:
(5.3-րդ հոդվածը լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն)