Հոդված 17.1. Ապրանքի անհամապատասխանության վերաբերյալ տեղեկացումը
Հոդված 17.1. Ապրանքի անհամապատասխանության վերաբերյալ տեղեկացումը
1. Ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում սպառողը գրավոր կարող է վաճառողին (արտադրողին) ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահանջները ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ հայտնաբերել է այդպիսի անհամապատասխանությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ պահանջ ներկայացվելու դեպքում վաճառողը (արտադրողը) պարտավոր է սպառողին անհապաղ գրավոր պարզաբանել ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում պահանջների ներկայացման կարգը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը չպահպանելը չի կարող դիտվել որպես սպառողի իրավունքներից հրաժարում, եթե վերջինս ապացուցի, որ անհամապատասխանության մասին սահմանված ժամկետում ծանուցելը անհնար է եղել անհաղթահարելի ուժի, երրորդ անձանց գործողությունների կամ վաճառողի (արտադրողի) կողմից սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտականության խախտման հետևանքով:
(17.1-ին հոդվածը լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն)