Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 21. ՍՊԱՌՈՂԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՂԻ (ԱՐՏԱԴՐՈՂԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. ՍՊԱՌՈՂԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՂԻ (ԱՐՏԱԴՐՈՂԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Սույն օրենքի 18-20-րդ հոդվածներով նախատեսված ժամկետների խախտման, ինչպես նաև նորոգման (փոխարինման) ընթացքում նմանօրինակ ապրանք տրամադրելու վերաբերյալ սպառողի պահանջը չկատարելու (կատարումն ուշացնելու) համար այդպիսի խախտումներ թույլ տված վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոներն ուշացման յուրաքանչյուր օրվա համար սպառողին վճարում է տուժանք (տուգանք)` ապրանքի գնի մեկ տոկոսի չափով:

2. Սպառողի պահանջները սույն օրենքի 18-20-րդ հոդվածներով նախատեսված ժամկետներում չկատարելու դեպքում սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այլ պահանջներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։