ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 21 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 217. Գործատուի պարտականությունները
Հոդված 217. Գործատուի պարտականությունները
Գործատուն պարտավոր է`
1) աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը.
2) նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել աշխատողի աշխատավարձը.
3) սահմանված կարգով աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը.
4) ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ.
5) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում աշխատողին ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին.
6) կատարել օրենքով, այլ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ: