Հոդված 90. Աշխատանքային գրքույկը
Հոդված 90. Աշխատանքային գրքույկը
1. Աշխատանքային գրքույկը աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական փաստաթուղթն է:
2. Գործատուն պարտավոր է հիմնական աշխատավայրում աշխատող բոլոր աշխատողների համար վարել աշխատանքային գրքույկ:
3. Աշխատանքային գրքույկում լրացվում են`
1) աշխատողի անունը, ազգանունը (նրա ցանկությամբ` հայրանունը).
2) աշխատողի ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.
3) աշխատանքային պայմանագրի համաձայն` աշխատելու ժամանակահատվածը:
Հատուկ ամրագրվում է նաև այն աշխատանքների կատարման ժամանակահատվածը, որոնք, օրենսդրությանը համապատասխան, հնարավորություն են ընձեռում աշխատողին արտոնյալ պայմաններով անցնելու կենսաթոշակի:
4. Աշխատողի պահանջով աշխատանքային գրքույկում լրացվում են`
1) աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը.
2) զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները.
3) համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին:
5. Աշխատանքային գրքույկում, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված տեղեկություններից բացի, այլ տեղեկություններ չեն գրառվում:
6. Աշխատանքային գրքույկի ձևը, վարելու կարգը, ինչպես նաև աշխատանքային գրքույկի կրկնօրինակ տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: