Հոդված 4. Աշխատանքային օրենսդրությունը և այլ իրավական ակտեր
Հոդված 4. Աշխատանքային օրենսդրությունը և այլ իրավական ակտեր
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, այլ օրենքներով և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող` Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով:
Աշխատանքային օրենսդրությունը սահմանում է`
1) աշխատանքային օրենսդրության կիրառման ոլորտները, նպատակը և սկզբունքները.
2) աշխատանքի իրավունքի իրականացման իրավական հիմքերը.
3) կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կնքման և կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև կողմերի պատասխանատվությունը` ըստ իրենց պարտականությունների.
4) աշխատանքի վարձատրության կարգն ու պայմանները.
5) աշխատաժամանակի առավելագույն և հանգստի ժամանակի նվազագույն տևողությունը.
6) արտոնությունների, հատուցումների, երաշխիքների նվազագույն չափը (սահմանը).
7) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը.
8) արհեստակցական միությունների, գործատուների միությունների, ինչպես նաև նրանց ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը.
9) աշխատանքային կարգապահության ապահովման իրավական հիմքերը.
10) նյութական պատասխանատվության պայմաններն ու չափերը (սահմանները).
11) աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացման հիմնական դրույթները:
2. Գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների` աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող ակտեր կարող են հրապարակվել միայն աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու սահմաններում:
3. Գործատուներն օրենսդրությամբ սահմանված կարգով, իրենց իրավասությունների սահմաններում, կարող են ընդունել ներքին (լոկալ) և անհատական իրավական ակտեր: