Հոդված 84. Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը
Հոդված 84. Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը
1. Աշխատանքային պայմանագրում նշվում են աշխատանքային պայմանագիր կնքող աշխատողի անունը, ազգանունը (նրա ցանկությամբ` նաև հայրանունը) և գործատուի անվանումը (անունը, ազգանունը (նրա ցանկությամբ` նաև հայրանունը), եթե գործատուն քաղաքացի է):
Աշխատանքային պայմանագիրը պետք է ներառի հետևյալ պայմանները.
1) աշխատանքի վայրը` նշելով կառուցվածքային ստորաբաժանումը.
2) աշխատանքն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.
3) պաշտոնի, մասնագիտության անվանումը` նշելով որակավորմանը ներկայացվող պահանջները կամ աշխատանքային գործառույթները.
4) աշխատողի իրավունքներն ու պարտականությունները.
5) գործատուի իրավունքներն ու պարտականությունները.
6) աշխատանքի վարձատրության պայմաններն ու չափը.
7) աշխատանքի պայմանների նկարագրությունը, ծանր, վնասակար և (կամ) վտանգավոր պայմաններում աշխատանքի դեպքում` աշխատողների արտոնություններն ու հատուցումները.
8) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը.
9) աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը:
2. Առանձին դեպքերում աշխատանքային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել աշխատանքային պայմանագրում ամրագրման ենթակա պարտադիր այլ պայմաններ:
3. Աշխատանքային պայմանագրում կողմերը կարող են ներառել սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված այլ պայմաններ: