Հոդված 123. Աշխատանքային պայմանագրի լուծումն առանց ծանուցման
Հոդված 123. Աշխատանքային պայմանագրի լուծումն առանց ծանուցման
1. Աշխատանքային պայմանագիրն առանց ծանուցման ենթակա է լուծման հետևյալ դեպքերում, եթե`
1) առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը.
2) օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու համար հատուկ իրավունքներից.
3) աշխատողը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացությանը համապատասխան, չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը կամ կատարել այդ աշխատանքը.
4) աշխատողը տասնչորսից մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի պետական տեսուչը պահանջում են աշխատանքային պայմանագրի լուծում:
2. Գործատուի սնանկ ճանաչվելու դեպքում, ինչպես նաև սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով և 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում թույլատրվում է աշխատանքային պայմանագիրը լուծել առանց աշխատողին ծանուցելու: