Հոդված 210. Երաշխիքները և հատուցումները աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքերում
Հոդված 210. Երաշխիքները և հատուցումները աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքերում
1. Եթե աշխատողը փոխադրվում է աշխատանքի այլ վայր կամ աշխատանքի է ընդունվում այլ վայրում (բացառությամբ անձնական ցանկությամբ աշխատանքի ընդունման և փոխադրման դեպքերի), ապա նրան վճարվում են`
1) իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման հետ կապված ծախսերը.
2) անհրաժեշտ գույքի տեղափոխման ծախսերը.
3) ճանապարհին գտնվելու ժամանակահատվածի օրապահիկը.
4) տեղափոխման համար նախապատրաստվելու և նոր վայրում տեղավորվելու ժամանակահատվածի համար` միջին ժամային աշխատավարձը, սակայն ոչ ավելի, քան վեց օրվա (ներառյալ` ճանապարհին գտնվելու ժամանակը):
2. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող է սահմանվել նաև փոխադրման հետ կապված այլ ծախսերի վճարում (միանվագ նպաստների ձևով և այլն):
3. Եթե աշխատողը փոխադրվում է աշխատանքի այլ վայր կամ աշխատանքի է ընդունվում այլ վայրում անձնական ցանկությամբ, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված վճարումները կարող են սահմանվել կողմերի համաձայնությամբ: