Գլուխ 4 · ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՇՐՋԱՆԱԿԸ
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինները
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինները
1. Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը մշակում և իրականացնում են հետևյալ մարմինները.
1) Կառավարությունը` Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր լիազորությունների շրջանակում.
2) Լիազոր մարմինը` օրենքով և դրա հիման վրա Կառավարության որոշումներով սահմանված իր լիազորությունների շրջանակում.