Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-12-ից մինչև 2025-06-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 4. Բուսասանիտարիայի խնդիրները

գործել է մինչև 2025-06-03Բացել ARLIS-ում

Հոդված 4. Բուսասանիտարիայի խնդիրները

Բուսասանիտարիայի խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմի հայտնաբերումը և ոչնչացման կազմակերպման վերահսկողությունը.

2) Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմի ներթափանցման և տարածման կանխարգելումը` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննման, փորձաքննության համար նմուշառման և բույսերի պաշտպանության նպատակով միջոցառումների իրականացումը.

3) բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանումը` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման ժամանակ.

4) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության և վերամշակման ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրացման կետերում բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանումը և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

5) բույսերի վնասակար օրգանիզմի զանգվածային բազմացումն ու տարածումը ժամանակին կանխատեսելու, ախտորոշելու և կանխարգելելու նպատակով միջոցառումների իրականացումը.

6) գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի, անտառի բուսասանիտարական վիճակի բարելավման, շրջակա միջավայրին, բուսական և կենդանական աշխարհին սպառնացող վնասի բացառման ապահովումը:

(հոդվածը 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո)

(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։