Հոդված 1
Հոդված 1.
Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային համակարգի գործունեության կանոնները և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի և հավատարմագրված կամ հավատարմագրման հավակնող՝ Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների՝ համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական անձի, ներառյալ` պետական մարմնի կազմում գործող փորձարկման լաբորատորիայի (համապատասխանության գնահատման մարմին, այսուհետ` ՀԳՄ) հարաբերությունները:
2. Սույն օրենքը կարգավորում է համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ՀԳՄ-ների հավատարմագրման գործընթացը` անկախ հավատարմագրման և համապատասխանության գնահատման պարտադիր կամ կամավոր հիմքերից:
(1-ին հոդվածը խմբ. 24.05.23 ՀՕ-178-Ն, փոփ. 03.07.26 ՀՕ-342-Ն)
(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)