Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19.

Հավատարմագրման ազգային մարմնի և օտարերկրյա հավատարմագրման մարմինների միջև համագործակցությունը

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն, 03.07.26 ՀՕ-342-Ն)

1. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է կնքել երկկողմ համագործակցության համաձայնագրեր հավատարմագրման օտարերկրյա մարմինների հետ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համաձայնագրերը կարող են ներառել Հավատարմագրման ազգային մարմնի և որևէ օտարերկրյա հավատարմագրման մարմնի հետ համատեղ ՀԳՄ-ների գնահատման և հավատարմագրման իրականացման մասին դրույթ:

3. Օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմնի հավատարմագրած ՀԳՄ-ների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով:

4. Հավատարմագրման ազգային մարմինը չի մրցակցում այլ պետությունների հավատարմագրման մարմինների հետ:

(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.05.23 ՀՕ-178-Ն, փոփ. 03.07.26 ՀՕ-342-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։