Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 12

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 12.

ՀԳՄ-ները

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)

1. Հավատարմագրման համար կարող են դիմել հետևյալ ՀԳՄ-ները`

1) փորձարկման, տրամաչափարկման, բժշկական լաբորատորիաները.

2) արտադրանքի, գործընթացի և ծառայությունների սերտիֆիկացման մարմինները.

3) կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինները.

4) ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմինները.

5) հսկողություն իրականացնող մարմինները, այդ թվում` չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինները.

5.1) որակավորման ստուգում իրականացնողները.

5.2) ստանդարտ նմուշներ պատրաստողները.

5.3) վավերացում (վալիդացում) և ստուգում (վերիֆիկացում) իրականացնող մարմինները.

6) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմիններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համապատասխանության գնահատման յուրաքանչյուր մարմին Հավատարմագրման ազգային մարմնից կարող է ստանալ տեղեկատվություն հավատարմագրման գործընթացի վերաբերյալ:

3. (մասն ուժը կորցրել է 03.07.26 ՀՕ-342-Ն)

(12-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն, փոփ., խմբ., լրաց. 24.05.23 ՀՕ-178-Ն, փոփ. 03.07.26 ՀՕ-342-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։