Գլուխ 4 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հոդված 14
Հոդված 14.
ՀԳՄ-ների իրավունքները
(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)
1. ՀԳՄ-ները`
1) կիրառում են հավատարմագրման նշանը և հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը սույն օրենքով սահմանված Կարգով հավատարմագրված լինելու դեպքում.
2) դիմում են Հավատարմագրման ազգային մարմնին` հավատարմագրման, հավատարմագրման ընդլայնման, կրճատման, կասեցման, վերականգնման կամ դադարեցման, հավատարմագրման ոլորտի արդիականացման, վերահավատարմագրման, ինչպես նաև ՀԳՍ-ի վերլուծության և գնահատմաննպատակով.
3) բողոքարկում են հավատարմագրման մասին որոշումները:
(14-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.05.23 ՀՕ-178-Ն, փոփ., լրաց. 03.07.26 ՀՕ-342-Ն)
(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)