Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18.

Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին

(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն, 03.07.26 ՀՕ-342-Ն)

1. Հավատարմագրման ազգային մարմինն անդամակցում և համագործակցում է տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում է նրանց գործունեությանը և համաձայնագրերի շնորհիվ ձեռք է բերում տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կողմից տրված հավատարմագրումների ճանաչման իրավասություն:

2. Հավատարմագրման ազգային մարմինը տրված հավատարմագրումների ու հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության արդյունքների ճանաչման համար կարող է դիմել տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու համար, որն իր հերթին ենթադրում է հավասարության սկզբունքներով փոխադարձ գնահատում:

3. Բազմակողմ համաձայնագրեր կնքելու դեպքում Հավատարմագրման ազգային մարմինը ճանաչում է հավատարմագրման միջազգային և տարածաշրջանային բազմակողմ համաձայնագրեր կնքած կողմերի տված հավատարմագրումները:

(18-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.05.23 ՀՕ-178-Ն, փոփ. 03.07.26 ՀՕ-342-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։