Գլուխ 5 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 21
Հոդված 21.
Հավատարմագրման բնագավառում միջազգային համագործակցության մասին տեղեկատվության տրամադրումը
1. Հավատարմագրման ազգային մարմինը հրապարակում է երկկողմ, բազմակողմ տարածաշրջանային և միջազգային համագործակցության, տարածաշրջանային և միջազգային ճանաչման համաձայնագրերի կողմ հանդիսանալու փոխադարձ գնահատումների արդյունքները, ներառյալ՝ համապատասխանության գնահատման գործունեության հավատարմագրման ճանաչման շրջանակը, դրանց վերաբերյալ ցանկացած փոփոխության, Հավատարմագրման ազգային մարմնի հավատարմագրած օտարերկրյա ՀԳՄ-ների հավատարմագրման վերաբերյալ տեղեկատվությունը:
2. (մասն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)
(21-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն, փոփ. 03.07.26 ՀՕ-342-Ն)
(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)