Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Հավատարմագրման նպատակները

1. Հավատարմագրման նպատակներն են`

1) պաշտոնապես հավաստել ՀԳՄ-ի` համապատասխանության գնահատման որոշակի տեսակի ծառայություններ մատուցելու իրավասությունը.

2) նպաստել Հայաստանի Հանրապետությունում ՀԳՄ-ների կարողությունների և ծառայությունների կատարելագործմանը, բարձրացնել վստահությունը համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ.

3) ապահովել ՀԳՄ-ների հավատարմագրումը միջազգային հավատարմագրման համակարգերի ընթացակարգերին ներդաշնակ ընթացակարգերով` բացառելով առևտրում տեխնիկական խոչընդոտները.

4) ստեղծել պայմաններ Հավատարմագրման ազգային մարմնի և նրա կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության արդյունքների միջազգային և տարածաշրջանային ճանաչման համար:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.05.23 ՀՕ-178-Ն, փոփ. 03.07.26 ՀՕ-342-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։