Գլուխ 3 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 6
Հոդված 6.
Հավատարմագրման ազգային համակարգի կառուցվածքը
1. Հավատարմագրման ազգային համակարգը կազմված է միմյանց հետ համագործակցող հետևյալ մասնակիցներից`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին.
1.1) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)
2) Հավատարմագրման ազգային մարմին, ներառյալ` հավատարմագրման խորհուրդը, հավատարմագրման կոմիտեները, խորհրդատվական տեխնիկական կոմիտեները և հանձնաժողովները.
3) ՀԳՄ-ներ:
(6-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն, փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն, 03.07.26 ՀՕ-342-Ն)
(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)