Հոդված 60. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի մասնաճյուղի և ներկայացուցչության և օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելը

1. Օտարերկրյա կառավարիչը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդի կառավարման գործունեություն բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում դուստր ընկերության կամ մասնաճյուղի ստեղծման միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի և օտարերկրյա կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցման և գրանցումը մերժելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելիս Կենտրոնական բանկի նախնական համաձայնության ստացման և դրա մերժման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ներդրումային ընկերությունների վերաբերյալ համապատասխան դրույթները: