Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ՖՈՆԴԻ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 14 · ՊԱՀԱՌՈՒՆ

Հոդված 86. Պահառուն

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 86. Պահառուն

1. Ֆոնդի ակտիվները պահառության պայմանագրի հիման վրա պետք է հանձնվեն պահառության կառավարչի հետ չփոխկապակցված պահառուին: Սույն մասով նախատեսված պայմանագրի գործողության ընթացքում կառավարիչը և պահառուն պետք է ողջամիտ միջոցներ ձեռնարկեն իրենց միջև փոխկապակցվածության առաջացմանը հանգեցնող հանգամանքների ի հայտ գալը կանխարգելելու ուղղությամբ, իսկ նման հանգամանքների ի հայտ գալու դեպքում վեց ամսվա ընթացքում վերացնել դրանք: Կառավարիչը և (կամ) պահառուն պատասխանատվություն են կրում իրենց մեղքով սույն մասով նախատեսված փոխկապակցվածության հանգեցնող հանգամանքների առաջացման համար:

2. Պահառու կարող է լինել Կենտրոնական դեպոզիտարիան կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն բանկը, որն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մատուցում է արժեթղթերի պահառության ծառայություն: Կենսաթոշակային ֆոնդի պահառուին «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարող են ներկայացվել լրացուցիչ պահանջներ:

3. Միևնույն ֆոնդի ակտիվների պահառությունը կարող է իրականացվել միայն մի պահառուի կողմից` անձամբ կամ սույն գլխով սահմանված դեպքերում ենթապահառուի (ենթապահառուների) միջոցով:

4. Պահառուն չի կարող միաժամանակ գործել որպես տվյալ ֆոնդի կառավարիչ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերում կառավարչի բացակայությամբ պահառուի կողմից ֆոնդի ժամանակավոր կառավարման: Ընդ որում, նման դեպքերում պահառուն պարտավոր է միջոցներ ձեռնարկել հնարավոր սեղմ ժամկետներում սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցելու կամ նրա կողմից կառավարվող ֆոնդին միացնելու համար` վերջինի ընտրության ժամանակ ելնելով ֆոնդի մասնակիցների շահերի առավելագույն պաշտպանության սկզբունքից: Պահառուն ֆոնդի կառավարումն իրականացնում է նաև ֆոնդի լուծարման (դադարեցման) ժամանակ` սույն օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում: Սույն մասով նախատեսված դեպքերում ֆոնդի կառավարումն իրականացնելիս պահառուի նկատմամբ տարածվում են օրենքով, այլ իրավական ակտերով և տվյալ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կառավարչի համար սահմանված դրույթները, եթե այլ բան չի սահմանված կամ չի բխում սույն օրենքից:

(86-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-72-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։