Հոդված 13. Ֆոնդում մասնակցությունը
Հոդված 13. Ֆոնդում մասնակցությունը
1. Ֆոնդում մասնակցությունը հավաստվում է ֆոնդի փայով կամ ֆոնդի բաժնետոմսով:
2. Պայմանագրային ֆոնդի մասնակցի բաժինը որոշվում է նրան պատկանող փայերի քանակի և տվյալ ֆոնդի` շրջանառության մեջ գտնվող բոլոր փայերի ընդհանուր թվի հարաբերությամբ:
3. Եթե պայմանագրային ֆոնդը ունի տարբեր դասերի փայեր, ապա ֆոնդի մասնակցի մասնաբաժինը որոշվում է նրան պատկանող փայերի քանակի և շրջանառության մեջ գտնվող տվյալ դասի բոլոր փայերի քանակի հարաբերությունը բազմապատկելով տվյալ դասի բոլոր փայերի զուտ ակտիվների արժեքի և ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հարաբերությամբ:
4. Ֆոնդի մասնակից չեն կարող լինել տվյալ ֆոնդի պահառուն, տվյալ ֆոնդի մասնակիցների ռեեստրավարը (եթե այդ գործառույթն իրականացնում է կառավարչից տարբերվող անձը), տվյալ ֆոնդի անկախ աուդիտն իրականացնող անձը և նրանց հետ փոխկապակցված անձինք:
5. Մասնագիտացված ֆոնդի, բացառությամբ անշարժ գույքի ֆոնդի, արժեթղթավորման ֆոնդի և ֆոնդերի ֆոնդի թողարկած փայերը (բաժնետոմսերը), եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան տեսակի ֆոնդի գործունեությունը կարգավորող օրենքով, կարող են առաջարկվել միայն`
1) որակավորված ներդրողներին.
2) այն ներդրողներին, որոնցից յուրաքանչյուրի կողմից ձեռք բերվող փայի (բաժնետոմսի) գնման գինը (յուրաքանչյուր առանձին առաջարկի դեպքում ձեռք բերվող փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր արժեքը) գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը:
(13-րդ հոդվածը փոփ. 22.01.25 ՀՕ-23-Ն)
(22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)