Հոդված 15. Փայերի (բաժնետոմսերի) փոխանցելիությունը
Հոդված 15. Փայերի (բաժնետոմսերի) փոխանցելիությունը
1. Փակ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) չի կարող սահմանափակվել ֆոնդի մասնակիցների իրավունքը` վերավաճառել իրենց պատկանող փայերը (բաժնետոմսերը) կարգավորվող շուկայում:
2. Փակ ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) ենթակա են պարտադիր թույլտվության կարգավորվող շուկայում առևտրին:
3. Կենսաթոշակային ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) կարող են փոխանցվել այլ անձի բացառապես «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժառանգման կարգով:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերը չեն կիրառվում արժեթղթավորման ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) նկատմամբ, եթե արժեթղթավորման ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսվում է, որ ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) ենթակա են տեղաբաշխման նախաձեռնողների, կառավարչի կամ նախապես սահմանված այլ անձանց միջև:
(15-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, 04.05.18 ՀՕ-322-Ն)