ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 22 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՎ ՄԻՆՉԵՎ 21 ՏԱՐԵԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 118. Քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների նկատմամբ կիրառվող տույժի միջոցները
Հոդված 118. Քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների նկատմամբ կիրառվող տույժի միջոցները
1. Պատժի կատարման սահմանված կարգի խախտումների համար անչափահաս դատապարտյալների նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները:
2. Անչափահաս դատապարտյալների նկատմամբ տույժի միջոցները կիրառվում են սույն օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված կարգով: