Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-06-ից մինչև 2024-07-20։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 9 · ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 33. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունք տրամադրելու կամ այն վերացնելու իրավասություն ունեցող մարմնի կամ կազմակերպության պարտականությունները և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը

գործել է մինչև 2024-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 33. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունք տրամադրելու կամ այն վերացնելու իրավասություն ունեցող մարմնի կամ կազմակերպության պարտականությունները և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը

1. Եզրափակիչ դատական ակտի պահանջները պարտադիր են դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այն մարմինների կամ կազմակերպությունների համար, որոնք իրավասու են նման գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տալու կամ վերացնելու այն:

2. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը պարտավոր է՝

1) ապահովել եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարումը՝ դրա պատճենը և Պրոբացիայի ծառայության ծանուցումն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել եզրափակիչ դատական ակտով դատապարտյալին արգելված պաշտոնները զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից զրկելու ուղղությամբ՝ այդ մասին տեղեկացնելով Պրոբացիայի ծառայությանը.

2) Պրոբացիայի ծառայության պահանջով ներկայացնել պատժի կատարման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր.

3) դատապարտյալի հետ աշխատանքային պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու դեպքում ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել Պրոբացիայի ծառայությանը:

3. Որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունք տրամադրելու կամ այն վերացնելու իրավասություն ունեցող մարմինը կամ կազմակերպությունը եզրափակիչ դատական ակտի պատճենը և Պրոբացիայի ծառայության ծանուցումն ստանալուց հետո` ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է վերացնել դատապարտյալին արգելված գործունեությամբ զբաղվելու իրավունքի թույլտվությունը կամ սահմանված ժամկետով կասեցնել դրա գործողությունը՝ զրկելով որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ այդ մասին տեղեկացնելով Պրոբացիայի ծառայությանը:

4. Եթե արգելված գործունեությամբ զբաղվելու նախկին թույլտվությունը հավաստված է եզրափակիչ դատական ակտով սահմանվածից տարբեր այնպիսի փաստաթղթով, որը տրված է ավելի երկար ժամկետով կամ պարունակում է գործունեության այլ տեսակով զբաղվելու իրավունք, ապա համապատասխան մարմինը թույլտվությունը հավաստող փաստաթղթում նշում է կատարում համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին՝ հղում կատարելով եզրափակիչ դատական ակտին և նշելով զրկման ժամկետը, իսկ նշում կատարելու անհնարինության դեպքում թույլտվությունը հավաստող փաստաթուղթն անվճար փոխարինում է մեկ այլ ժամանակավոր փաստաթղթով:

5. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալի, դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի կամ իրավասու մարմինների կամ կազմակերպությունների կողմից սույն հոդվածով նախատեսված փաստաթղթեր չներկայացնելու կամ պատժի կատարման պայմանների խախտման վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այցելում է դատապարտյալի աշխատավայր կամ հարցում է ուղարկում եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարման մասին պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքով կազմվում է արձանագրություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։