Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-06-ից մինչև 2024-07-20։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 6 · ՊԱՏՎԱՎՈՐ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԻՑ, ԿԱՐԳԻՑ, ԱՍՏԻՃԱՆԻՑ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԻՑ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 24. Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկման կատարումը

գործել է մինչև 2024-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 24. Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկման կատարումը

1. Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելու մասին եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, հիմնական պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը եզրափակիչ դատական ակտի պատճենն ուղարկում է այդ կոչումը, կարգը, աստիճանը, որակավորման դասը կամ պետական պարգևը շնորհած մարմին կամ պաշտոնատար անձին՝ համապատասխան գործողություններ կատարելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։