Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-06-ից մինչև 2024-07-20։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄԳլուխ 29 · ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

Հոդված 160. Պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների լուծման կարգը դատարանում

գործել է մինչև 2024-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 160. Պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների լուծման կարգը դատարանում

1. Այն դեպքում, երբ պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վերադարձնելու մասին՝ տրամադրելով եռօրյա ժամկետ բողոքի թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար: Թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու դեպքում բողոքը ներկայացված է համարվում դրա սկզբնական ներկայացման օրը:

2. Այն դեպքում, երբ բողոքը ներկայացվել է սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգի խախտմամբ, կամ երբ վերադարձված բողոքը չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում դատական վարույթի հարուցումը մերժելու մասին։

3. Եթե ներկայացված բողոքում առերևույթ հիմնավորվել է, որ առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, կամ նա ենթարկվել է խոշտանգման, վատ վերաբերմունքի այլ դրսևորման, ապա դատարանը բողոքը քննում և որոշում է կայացնում դատական վարույթ հարուցելու պահից 24 ժամվա ընթացքում:

4. Քննարկելով ներկայացված բողոքը՝ դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու մասին.

2) բողոքը մերժելու մասին:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված որոշումը կայացնելիս դատարանը հաստատում է դատապարտյալի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը և

1) խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմում է իրավասու մարմիններ կամ պաշտոնատար անձանց կամ

2) իրավասու մարմիններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել դատապարտյալի իրավունքների խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ:

6. Բողոքի քննության ընթացքում ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում` առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար։

7. Բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճենը սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, բողոքարկվող որոշումը կայացրած կամ վիճարկվող գործողությունը (անգործությունը) իրականացրած պաշտոնատար անձին, նրա վերադաս մարմնին և դատախազին:

8. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում բողոքարկված որոշումը կայացրած կամ վիճարկվող գործողությունն իրականացրած կամ անգործությունը թույլ տված պաշտոնատար անձն անհապաղ միջոցներ է ձեռնարկում դատարանի հաստատած՝ դատապարտյալի իրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնելու ուղղությամբ և եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում որոշումը կայացրած դատարանին:

(160-րդ հոդվածը խմբ. 16.01.24 ՀՕ-33-Ն)

(16.01.24 ՀՕ-33-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։