Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-06-ից մինչև 2024-07-20։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 18 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

Հոդված 94. Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրումը

գործել է մինչև 2024-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 94. Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրումը

1. Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթուղթը կազմվում է, եթե`

1) առկա է դատապարտյալի գրավոր կամ բանավոր հայտարարությունը՝ մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման հետևանք լինելու վերաբերյալ.

2) բուժաշխատողը հայտնաբերում է, այդ թվում՝ անցկացրած բժշկական զննության ընթացքում, որ դատապարտյալի մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը կարող է լինել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման հետևանք։

2. Ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման յուրաքանչյուր դեպքում բուժաշխատողը պարտավոր է՝

1) իրականացնել պատշաճ բժշկական զննություն և լրացնել արձանագրության ձևաթուղթը.

2) արձանագրության ձևաթուղթն ուղարկել իրավասու քննչական մարմին.

3) դատապարտյալին տեղեկացնել իր միջոցների հաշվին մասնագիտական երկրորդ կամ իր նախընտրած թվով այլ կարծիք ստանալու իր իրավունքի մասին:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված զննության արձանագրության հիման վրա խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթարկված դատապարտյալի շփումը քրեակատարողական հիմնարկի՝ խոշտանգում կամ վատ վերաբերմունքի այլ ձևեր ենթադրաբար կիրառած աշխատակցի կամ այլ դատապարտյալների հետ բացառելու նպատակով քրեակատարողական հիմնարկի պետը կազմակերպում է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթարկված դատապարտյալի պաշտպանությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։