ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 28 · ՀԱՆՑԱՎՈՐ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՏԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՕԳՈՒՏԻ, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ, ՄԻՋՈՑԻ, ԱՌԱՐԿԱՅԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 150. Հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի, առարկայի բռնագրավման կիրառումը
Հոդված 150. Հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի, առարկայի բռնագրավման կիրառումը
1. Դատավճիռը կատարման հանձնելու հետ միաժամանակ դատարանը հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի, առարկայի բռնագրավման վերաբերյալ հարկադիր կատարման դիմումն ուղարկում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որը տրամադրում է տեղեկություն այն կատարելու կամ դրա անհնարինության մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի բռնագրավումը կատարվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
(150-րդ հոդվածը փոփ. 11.04․24 ՀՕ-182-Ն)
(11.04․24 ՀՕ-182-Ն օրենքն ունի անցումային դրույթ)