Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 15 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԵՎ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 57. Ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկները և անվտանգային գոտիների տեսակները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 57. Ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկները և անվտանգային գոտիների տեսակները

1. Քրեակատարողական հիմնարկները բաղկացած են անվտանգային գոտիներից: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ բաղկացած է մեկից երեք անվտանգային գոտուց:

2. Ըստ անվտանգության աստիճանի՝ չափահաս դատապարտյալների համար ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկներում անվտանգային գոտիների տեսակներն են.

1) ցածր անվտանգային գոտի.

2) միջին անվտանգային գոտի.

3) բարձր անվտանգային գոտի։

3. Անչափահաս դատապարտյալները պատիժ են կրում անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում, որտեղ նրանց համար նախատեսվում են պատժի կրման հատուկ վերականգնողական պայմաններ, որոնք ուղղված են անչափահաս դատապարտյալի ֆիզիկական, հոգեկան, հոգևոր, բարոյական և սոցիալական բնականոն զարգացումն ապահովելուն, նրան դաստիարակելուն և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանելուն:

4. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը:

(57-րդ հոդվածը լրաց. 12.07.24 ՀՕ-305-Ն, խմբ. 25.03.26 ՀՕ-117-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։