Հոդված 60. Դատապարտյալին պատժի կատարման ուղարկելու հիմքերը և ժամկետները
Հոդված 60. Դատապարտյալին պատժի կատարման ուղարկելու հիմքերը և ժամկետները
1. Դատապարտյալները պատժի կատարման ուղարկվում են եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու և այն կատարելու կարգադրությունն ստանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան քսանօրյա ժամկետում: Այդ ժամկետում դատապարտյալն իրավունք ունի մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ ունենալու կարճատև մեկ տեսակցություն, ինչպես նաև մեկ հեռախոսակապի կամ տեսազանգի հնարավորություն:
2.
(հոդվածը 11.05.26 ՀՕ-217-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը)