Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-05-31-ից մինչև 2008-07-12։Բացել գործող տեքստը

Հոդված 22. Անշարժ գույքի պետական ռեգիստրի ստորաբաժանումներ մուտքագրվող փաստաթղթերի ընդունման կարգը և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2008-07-12Բացել ARLIS-ում

Հոդված 22. Անշարժ գույքի պետական ռեգիստրի ստորաբաժանումներ մուտքագրվող փաստաթղթերի ընդունման կարգը և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները

Պետական գրանցման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներ ներկայացված փաստաթղթերն ընդունվում են սեփականատիրոջ կամ օգտագործողի, իսկ բռնագանձման հետևանքով հիփոթեքի առարկայի իրացման կամ գրավառուի կողմից գրավի նկատմամբ իր իրավունքները երրորդ անձին փոխանցելու դեպքում (պահանջը զիջելը) նաև գրավառուի դիմումի հիման վրա և գրանցվում են դիմումների հաշվառման մատյանում: Մատյանում նշվում են ընդունված փաստաթղթերի ցանկը, դիմումի ընդունման օրը, ժամը, դիմողի տվյալները` համաձայն հավաստող փաստաթղթերի:

Դիմումին կցվում են նաև պետական գրանցման վճարի անդորրագիրը և սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված փաստաթղթերը` կազմված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Չեն ընդունվում մատիտով գրված, ջնջումներով փաստաթղթերը:

Ուղղումներով ներկայացված փաստաթղթերը կարող են ընդունվել, եթե դրանք վավերացված են համապատասխան ստորագրությամբ և կնիքով:

Փաստաթղթերը ներկայացվում են մեկ օրինակից` բնօրինակը կամ սահմանված կարգով հաստատված պատճենը:

Առանց սեփականատիրոջ կամ օգտագործողի համաձայնության, չեն ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոփոխություններ, լրացումներ, դադարում առաջ բերող փաստաթղթերը, բացի հետևյալ դեպքերից`

ա) եթե գործարքը կատարվում է լիազորագրի հիման վրա.

բ) եթե գործարքը կատարում են խնամակալը, հոգաբարձուն կամ այլ օրինական ներկայացուցիչը.

գ) եթե փոփոխությունը կատարվում է դատարանի որոշումով, վճռով կամ դատավճռով.

դ) եթե իրավունքը փոխանցվում է այլ անձի` սեփականատիրոջ, օգտագործողի մահվան դեպքում` կտակի կամ ըստ օրենքի իրավահաջորդության հիման վրա:

Դիմումների հաշվառման մատյանի ձևը և վարման կարգը հաստատում է անշարժ գույքի պետական ռեգիստրը:

(22-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-191-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։