Հոդված 25. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը
Հոդված 25. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից անմիջապես հետո տրվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական:
Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում նշվում են անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի անունը (անվանումը), անշարժ գույքի միավորի ծածկագիրը, պետական գրանցման համարը, գույքի նկատմամբ իրավունքները, սերվիտուտները, նպատակային նշանակությունը, չափերը, հատակագիծը, լրացուցիչ այլ նշումներ:
Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: