ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 26 · ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 229. Խմբային հայցով ներկայացուցչի փոխարինումը և խմբային հայցն առանց քննության թողնելը
Հոդված 229. Խմբային հայցով ներկայացուցչի փոխարինումը և խմբային հայցն առանց քննության թողնելը
1. Խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունների դադարեցման դեպքում խմբային հայցով հայցվորները մեկ ամսվա ընթացքում լիազորում են խմբային հայցով նախկին կամ նոր ներկայացուցչի:
2. Խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունների դադարեցման դեպքում դատարանը գործի քննությունը հետաձգում է մինչև մեկ ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում խմբային հայցով ներկայացուցիչ չնշանակվելու դեպքում խմբային հայցը թողնվում է առանց քննության, որը համահայցվորներին չի զրկում իրենց խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար առանձին հայցով դատարան դիմելու իրավունքից: