Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-11-17-ից մինչև 2019-07-27։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 40 · ՀԵՌԱԿԱ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 293. Հեռակա դատաքննության կարգը

գործել է մինչև 2019-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 293. Հեռակա դատաքննության կարգը

1. Առաջին ատյանի դատարանը, ըստ անհրաժեշտության, նախնական դատական նիստում սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելուց հետո կայացնում է հեռակա դատաքննություն կիրառելու մասին արձանագրային որոշում, որից անմիջապես հետո ձեռնամուխ է լինում պատասխանողի բացակայությամբ գործի դատաքննությանը՝ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնների պահպանմամբ։

2. Հեռակա դատաքննության կարգով գործն ըստ էության քննելու ընթացքում առաջին ատյանի դատարանն ընդհանուր հիմունքներով հետազոտում է գործին մասնակցող անձանց կողմից մինչև հեռակա դատաքննություն կիրառելու մասին որոշում կայացնելը պատասխանողի առջև բացահայտված ապացույցները՝ հաշվի առնելով նաև հայցադիմումի պատասխանում արտահայտված դիրքորոշումը։

3. Ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը, ավարտելով գործի դատաքննությունը, հայտարարում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։