ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 33 · ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 259. Դատարանի վճռի հետևանքները
Հոդված 259. Դատարանի վճռի հետևանքները
1. Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա բացակայողի գույքի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինն օրենքով սահմանված կարգով նշանակում է այդ գույքի հավատարմագրային կառավարիչ:
2. Քաղաքացուն մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինն այդ քաղաքացու մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում գրառում է կատարում: