Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-11-17-ից մինչև 2019-07-27։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 41 · ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ

Հոդված 302. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով եզրափակիչ դատական ակտը

գործել է մինչև 2019-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 302. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով եզրափակիչ դատական ակտը

1. Պարզեցված վարույթի կարգով կայացված վճռի պատճառաբանական մասում նշվում են դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

2. Պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտը հրապարակվում, գործին մասնակցող անձանց հանձնվում և ուղարկվում է ընդհանուր կարգով:

3. Պարզեցված վարույթի կարգով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։

4. Պարզեցված վարույթի կարգով կայացված հայցն առանց քննության թողնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից յոթնօրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։

5. Պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից չբեկանվելու դեպքում օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու պահից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։